Կիմ Բակշիին կհանձնեն Լևոն Մկրտչյանի անվան մրցանակ Հայաստանի մասին գրքերի շարքի համար

Կիմ Բակշիին կհանձնեն Լևոն Մկրտչյանի անվան մրցանակ Հայաստանի մասին գրքերի շարքի համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կկայանա ռուս գրող, հրապարակախոս և կինոդրամատուրգ Կիմ Բակշիին Լևոն Մկրտչյանի անվան մրցանակի հանձնումը՝ Հայաստանի և հայկական մշակույթի մասին գրքերի շարքի համար: Լևոն Մկրտչյանի անվան գրական մրցանակը ստեղծվել է Ռուս-հայկական համալսարանի կողիմից Հայաստանի Գրողների միության հետ միասին: Մրցանակի դափնեկիրներ են դարձել Հրաչյա Թամրազյանը, Քնարիկ Տեր-Դավթյանը, Սեն Արևշատյանը և Մագդա Ջանփոլադյանը:

Կիմ Բակշին (ծնվ. 1931 թ., Մոսկվա), ռուս գրող է, կինոդրամատուրգ և հայագետ։ Հայագիտությամբ է զբաղվում 1964 թվականից։ Հայաստանի մասին 6 գրքի հեղինակ է,Մատենադարանի մասին ֆիլմի համահեղինակ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---