«Ժողովուրդ». Պարզվում է՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից փորձել են 35 միլիոն դրամ գողանալ

«Ժողովուրդ». Պարզվում է՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից փորձել են 35 միլիոն դրամ գողանալ

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկող մի քրեկան գործից տեղեկացել են , որ առնվազն երկու հոգի շահագրգռված է եղել «Հարավկովկասյան երկաթուղուն» մոտ 35 միլիոնի վնաս պատճառելու մեջ:

20011 թվականի ամռանը տեղի է ունեցել ավազակային հարձակում և հարձակվողները փորձել են հափշտակել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Էլեկտրաֆիկացիա և էլեկտրամատակարարում» ձեռնարկության աշխատակիցների աշխատավարձը՝ մոտ 35 մլն դրամ: Սակայն փախուստի ժամանակ նրանցից մեկին հաջողվել է բռնել: Այնուհետև գտել են նրա հանցակցին և հարուցվել է քրեական գործ: Սակայն ամբաստանյալներից մեկի պաշտպանը միջնորդել է դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնել, քանի որ իր պաշտպանյալը հոգեկան խնդիրներ ունի:

Թերթը գրում է, որ փորձաքննության արդյունքներն արդեն ստացվել են և ըստ այդմ կկայացվի վճիռ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---