ՀՖՖ-ն և ՀՀԿ-ն հերքում են. Ռուբեն Հայրապետյանն ազգային հավաքականի բժշկին չի ծեծել

ՀՖՖ-ն և ՀՀԿ-ն հերքում են. Ռուբեն Հայրապետյանն ազգային հավաքականի բժշկին չի ծեծել

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ծեծել է «Փյունիկ» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Վարդան Հովասափյանին, ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Մամուլում տարածված լուրեը զրպարտություն են, նման բան չի եղել, ինչ վերաբերում է Վարդան Հովասափյանին՝ նա պարզապես հեռացվել է հավաքականում զբաղեցրած իր պաշտոնից»,-ասաց նա:

ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը ևս PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տարածված լուրը համարեց զրպարտություն և ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել նման լուրերը. «Ես Ռուբեն Հայարապետյանի մասին շատ բարձր կարծիքի եմ: Չեմ հասկանում՝ ինչ են ուզում այդ մարդուց: Հայրապետյանը մանդատն էլ վայր դրեց, էլ ինչ են ուզում»:

Հարցին , թե կուսակցությունը չի պատրաստվում այս մասին հաղորդագրություն տարածել, Շարմազանովը պատասխանեց, որ ամեն օր չեն կարող մեկնաբանել մամուլում տարածվող լուրերը. «Ամբողջ օրը չենք կարող այս կամ այն լուրը հերքելով զբաղվել»:

Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվե, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատժել է Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Վարդան Հովասափյանին, մասնավորապես, ծեծել է նրան, ինչի հետևանքով կոտրվել է բժկի ծնոտը:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի առաջնության հերթական տուրի ժամանակ «Փյունիկը» Կապանում 0:1 հաշվով պարտություն կրեց «Գանձասարից»: Կապանից Երևան վերադառնալու ճանապարհին մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար ակումբի ղեկավարությունը աշխատանքից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին:

Խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար, (ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), ակումբի ղեկավարությունը որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել բժիշկ Վարդան Հովասափյանին:

Մարզական կարգապահությունը խախտելու և ոչ սթափ վիճակում գտնվելու համար`(ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), աշխատանքից ազատել է «Փյունիկ» ակումբի դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---