ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱ-ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ11 մայիսի 2005 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի երկրորդ համագումարը: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնի խոսքը համագումարի մասնակիցներին ընթերցեց տնտեսական հարցերով նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Մասնավորապես, իր խոսքում նախագահը նշել է, որ Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատը կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք է կատարել ձեռներեցության զարգացման համար, նաեւ աջակցելով կառավարությանը մաքսային եւ հարկային օրենսդրության բարելավման գործում, հիմնարար դեր է ունեցել արտերկրի Պալատների հետ կապեր ստեղծելու գործում: Իր հերթին, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, որ ձեռներեցության զարգացման եւ ազատ մրցակցութայն ընդլայնման գործում անգնահատելի է հայկական առեւտրա-արդյունաբերական պալատի դերը: Գործունեության ընդամենը երեք տարվա ընթացքում, վարչապետի խոսքերով, Պալատը արեց հնարավորը արտերկրի ԱԱՊ-ի հետ կապերի ընդլայնման եւ հայ ձեռներեցի խնդիրների լուծման համար: Հաշվետու զեկույցով հանդես եկավ Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը: Նշենք, որ գործունեության երեք տարվա ընթացքում Մինսկում եւ Երեւանում կազմակերպվել են հայ-բելառուսական գործարար համաժողովներ, Երեւանում Ավստրիայի եւ Հայաստանի գործարարների հանդիպում, Մոսկվայում բացվել է Հայաստանի առեւտրի տունը, կազմակերպվել են հայ գործարարների հանդիպումներ Նիդերլանդների, Իրանի, Ռուսաստանի մի շարք մարզերի ձեռներեցների հետ, բազմաթիվ ցուցահնդեսներ: Հայաստանի ԱԱՊ Միջազգային Առեւտրի պալատի, Պալատների համաշխարհային դաշնության, Եվրապալատի, Սեւ ծովի գոտու ԱԱՊ Ասոցիացիայի, ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդի լիիրավ անդամ է: Հայաստանի ԱԱՊ գործունեության ուղղությունների ընդլայնման համար ներկայացուցչություններ են ստեղծվել Ռուսաստանում, ՌԴ հարավային դաշնային մարզում (Վլադիկավկազ), Հյուսիս-արեւմտյան մարզում (Սանքտ Պետերբուրգ), Սամարայի մարզում (Տոլյատտի), ԱՄՆ-ում, Կանադայում, Նիդերլանդներում, Բուլղարիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Սիրիայում, Հորդանանում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Օմարում, ՄԱԷ-ում եւ այլուր, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |