«Հրապարակ». Բեգլարյանը՝ կոռուպցիոն պայքարի շրջանակներում սպասվող «վիրահատության» մասին. «Հո հիվանդանոց չի՞»

«Հրապարակ». Բեգլարյանը՝ կոռուպցիոն պայքարի շրջանակներում սպասվող «վիրահատության» մասին. «Հո հիվանդանոց չի՞»

PanARMENIAN.Net - Երեկ «Հրապարակ»-ի լրագրողը կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին հարցրել է՝ արդյո՞ք վարչապետ Տիգրան Սարգսյանը կոռուպցիոն պայքարի շրջանակներում «կվիրահատի» նաև Բեգլարյանի ղեկավարած ոլորտը: «Հո հիվանդանոց չի՞»,- պատասխանել է նախարարը: Լրագրողը հիշեցրել է, որ վարչապետն է այդ մասին հայտարարել, ապա հարցրել է Բեգլարյանին, թե իր կարծիքով ո՞ր ոլորտն առաջինը «կվիրահատեն», այսինքն՝ որտե՞ղ է կոռուպցիան առավել արմատավորված: «Ուրեմն հարցերը տվեք էն մարդուն, ով որ էդ մասին ասել է»,- խորհուրդ է տվել տրանսպորտի նախարարը:

«Ի դեպ, Բեգլարյանը, պարզվում է, նեղացել է թերթի հրապարակումներից և չի շարունակել զրույցը, երբ իմացել է, որ «Հրապարակի» լրագրողի հետ է խոսում: Հաջողվեց պարզել, որ նա նեղացել է Փոթիի անկանոն բեռնափոխադրումների մասին հրապարակումից, որտեղ գրվել էր, որ տրանսպորտի նախարարությունը չի զբաղվում բեռնափոխադրումների հարցով և պատասխանատվություն չի կրում դրա բնականոն ընթացքը խաթարվելու դեպքում»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---