Լատվիայի ԱԳ նախարար. Կարևոր է պահպանել զոհերի հիշողությունը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա![]() 15 նոյեմբերի 2012 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսն այցելեց Ծիծեռնակաբերդ: Ռինկևիչսը ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հիշատակին, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ծանոթացավ թանգարանի ցուցանմուշներին: Վերջում նախարարը երկտող թողեց թանգարանի գրառումների մատյանում. «Կարևոր է պահպանել զոհերի հիշողությունը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա»: Նոյեմբերի 14-16-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Տեղի կունենա Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարների բանակցություն և համատեղ մամուլի ասուլիս: Լատվիայի արտգործնախարարնը ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |