Լատվիայի ԱԳ նախարար. Կարևոր է պահպանել զոհերի հիշողությունը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա15 նոյեմբերի 2012 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսն այցելեց Ծիծեռնակաբերդ: Ռինկևիչսը ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հիշատակին, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ծանոթացավ թանգարանի ցուցանմուշներին: Վերջում նախարարը երկտող թողեց թանգարանի գրառումների մատյանում. «Կարևոր է պահպանել զոհերի հիշողությունը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա»: Նոյեմբերի 14-16-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Տեղի կունենա Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարների բանակցություն և համատեղ մամուլի ասուլիս: Լատվիայի արտգործնախարարնը ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |