Արմեն Մարտիրոսյան. Մեծամասնական ընտրակարգի պատճառով իշխանափոխություն չի լինում

Արմեն Մարտիրոսյան. Մեծամասնական ընտրակարգի պատճառով իշխանափոխություն չի լինում

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր ասուլիսի ժամանակ ներքաղաքական զարգացումները նորմալ գնահատեց և ասաց որ կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր երկրի կարևորագույն ընըրություններից առաջ.«Սահմանադրական փոփոխություններից հետո էլ մեր երկրում կառավարման թիվ մեկ օղակը նախագահն է, և այն ամենը ինչ տեղի է ունենում հիմա ամբողջովին մտնում է նախըտրական գործընթացի տրամաբանության մեջ»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը ակտիվ բանակցությունների և խորհրդակցությունների փուլում են՝ հրապարակային և ոչ հրապարակային:

«Ժառանգությունը» ոչ մի քաղաքական ուժի հետ բանակցվություն չիվարում, խորհրդակցություն է եղել ԲՀԿ-ի հետ, հնարավոր է՝ նաև Դաշնակցության հետ:

Անդրադառնալով ԲՀԿ-ի՝ խորհրդարանական կառավարման անցնելու առաջարկին, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց կուսակցության օրակարգում այդ հարցը տարիներ շարունակ եղել է: Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ փոքր երկրներն ավելի արդյունավետ է կառավարել խորհրդարանական համակարգով:

Նա անդրադարձավ նաև 100 տոկոսանոց համամասնական համակարգին.«Մեծամասնական ընտրակարգը իշխանություններին վերարտադրողականության հնարավորություն է տալիս և դա է պատճառը, որ իշխանափոխություն չի լինում: Եթե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնենք, ընդդիմադիր դաշտին ձայներ հավաքելու հնարավորություն կտանք»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---