Սեյրան Օհանյան. 2013 թվականին բանակի հրամանատարական կազմի ուսուցման նպատակով նոր ակադեմիա կգործի15 նոյեմբերի 2012 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, մասնակցել գիտխորհրդի նիստին, շնորհավորել պրոֆեսորադասախոսական կազմին համալսարանի 90-ամյակի առիթով: «Չկա մի ոլորտ, որտեղ մանկավարժական համալսարանն ընդգրկված չլինի` բանակի կազմավորման ակունքներում էլ է: Արցախյան ազատամարտին նաև մանկավարժականի կամավորական ջոկատներն էին մասնակցում` Մովսես Գյորգիսյանը, Մեխակ Մեխակյանը», - նշեց նախարարը: Գիտխորհրդի անդամները նախարարին հարցրեր ուղղեցին բանակի հրամանատարության կրթական որակի, սահմանների պահպանության մասին: Նախարարը հայտնեց, որ սպայական անձնակազմի բոլոր օղակները համապատասխան կրթություն ունեն, իսկ 2013-ին նախատեսվում է ձևավորել հրամանատարաշտաբային օղակի պատրաստման ակադեմիա: Սահմանների պահպանության մասին Սեյրան Օհանյանն ասաց. «1994 թվականից շփման գծում մենք պարտադրողի դերում ենք: Դիվերսիոն հարձակումների և դիպուկահարների գործողություններից կորուստներ ունենում ենք, բայց հակառակորդն իր պատիժը միշտ ստանում է: Կարգապահության առումով 2011-ը բանակի համար լավագույն տարին էր, իսկ այս տարի 2011-ի ցուցանիշն էլ ենք գերազանցում»: Սեյրան Օհանյանն ու համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը փոխանակվեցին հուշամեդալներով և բանակի 20-ամյա ու համալսարանի 90-ամյա պատմության մասին գրքով ու ալբոմով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |