Նոր քաղաքական գործընթա՞ց. Հայտարարություն է տարածվել Նախախորհրդարանի ստեղծման մասին15 նոյեմբերի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկում է ազգային խնդիրների և նպատակների առաջադրման ու իրականացմանն ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրմանն ուղղված քաղաքական նոր գործընթաց: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում է նախաձեռնող խումբը, որն իրեն հռչակում է նախախորհրդարան: Խմբի հայտարարության մեջ նշված է. «Արձանագրելով, որ ՀՀ-ում առկա է հայոց պետականության գոյությանն սպառնացող բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և կառավարման համակարգային ճգնաժամ: Օրեցօր խորացող ճգնաժամն արտահայտվում է հասարակությանը` իշխող վերնախավի կողմից իրեն հատուկ քրեաօլիգարխիկ արժեհամակարգի պարտադրմամբ, կենսունակ հասարակական կյանքի հետ անհամատեղելի, հանրային համերաշխությունը կտրուկ թուլացնող սոցիալական բևեռացմամբ, դատաիրավական համակարգի՝ քաղաքական իշխանության կամակատարի դերի ստանձմամբ, բնական ռեսուրսների գիշատչական շահագործմամբ, բնական համակարգերի և կենսաբազմազանու-թյան ոչնչացմամբ, մշակութային ժառանգության փոշիացմամբ, օտար ուժերից օրեցօր ավելացող կախյալությամբ»: Նախախորհրդարանի աշխատանքը միտված է լինելու այլընտրանքային ընտրությունների միջոցով Հիմնադիր խորհրդարանի ձևավորմանը, որը կձեռնարկի Հայաստանի նորացված տեսլականի ու ռազմավարական ծրագրերի նախագծերի մշակումը և, որպես ինքնակազմակերպման անհրաժեշտ քայլ, ապագա պետական կառավարիչների կադրային ռեսուրսի ստեղծումը: Նախախորհրդարանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և արտերկրի հայությանը՝ պահի կարևորության գիտակցությամբ տեր կանգնելու իրենց մարդկային, ազգային ու պետական արժանապատվությանը, ազատությանը և արդարությանը, մասնակցելու Հայաստանի ինքնիշխանությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների ու հայ ժողովրդի շահերին ծառայեցնելու գործին և զորավիգ լինելու նշված քաղաքական գործընթացին: Հայտարարության տակ ստորագրել են Լարիսա Ալավերդյանը, Գևորգ Գիլանցը, Հրանուշ Խառատյանը, Տիգրան Խզմալյանը և այք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |