2012թ. ՀՀ-ում ռուսական ռազմակայանը ստացել է 40 նոր բազմաֆունկցիոնալ «ԿԱՄԱԶ»-ներ

2012թ. ՀՀ-ում ռուսական ռազմակայանը ստացել է 40 նոր բազմաֆունկցիոնալ «ԿԱՄԱԶ»-ներ

PanARMENIAN.Net - 2012թ. Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը ստացել է «ԿԱՄԱԶ-53501» մակնիշի 40 նոր միավոր:

Մեքենաներն օգտագործվելու են սպառազինության և ռազմական տեխնիկայի մոնտաժի, անձնակազմի ու մինչև 12 տոննա զինվորական բեռների տեղափոխման համար, 100 կմ ժամում առավելագույն արագությամբ, հայտնում է ՌԴ Հարավային զինշրջանի մամլո ծառայությունը:

Սկզբունքորեն նոր մաս է նոր շասին, որը հագեցած է ինտեգրված տեղեկատվական և կառավարման համակարգով:

Ավտոմեքենայի էլեկտրոնային «հագեցվածությունը» թույլ է տալիս ապահովել բոլոր գործընթացների ավտոմատացումը, այն նաև կատարում է յուրօրինակ «սև արկղի» դեր, որտեղ պահվում են տեղեկությունները ոչ սարքին ագրեգատների, էլեկտրոնային համակարգերի մասին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---