Արամ Սարգսյանը Ջոն Հեֆերնի հետ քննարկել է ԱՄՆ կատարած իր այցը![]() 15 նոյեմբերի 2012 - 18:43 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են շաբաթներ առաջ Արամ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցին ու ամերիկյան պետական քաղաքական և հասարակական շրջանակների հետ կայացած հանդիպումներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, տնտեսության, տարածաշրջանային զարգացումների և ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների վերաբերյալ: Կողմերը կարևորել են Հայաստանում ընտրական և քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության խնդիրը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ «Հանրապետություն» կուսակցության և Արամ Սարգսյանի մոտեցումներին: __ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |