Ալեքսանդր Ռար. Ռուսաստանը դեմ է ԼՂՀ ստատուս քվոյի ցանկացած փոփոխության

Ալեքսանդր Ռար. Ռուսաստանը դեմ է ԼՂՀ ստատուս քվոյի ցանկացած փոփոխության

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը ցանկանում է իր վրա վերցնել միջնորդի դերը:

Ինչպես մեզ հայտնի է, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, հետևաբար, նա հանդես է գալիս նրա օգտին, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, առանց ռազմական գործողությունների: Ռուսաստանը դեմ է, որպեսզի ԼՂՀ կարգավիճակն ինչ-որ կերպ փոխվի: Այստեղ միջազգային նախագծերի գործարկումը, բնականաբար, կշտկի իրավիճակն այլ ուղղությամբ: Այդ մասին ասել է Գերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն Ալեքսանդր Ռարը՝ մեկնաբանելով Ստեփանակերտի օդանավակայանի բացումը: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ Ռուսաստանը բարդ իրավիճակների կողմնակից չէ: «Ռուսաստանը կողմ է այսօրվա ստատուս քվոյին և բանացկությունների շարունակմանը»,- ասել է Ռարը:

«Չեմ կարծում, որ օդանավակայանի բացումը հնարավոր է: Քաղաքական պատճառներով դա բավական բարդ է իրականացնել, որովհետև Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ չի որոշվել, և այդ օդանավակայանից թռիչքներ դժվար է պատկերացնել»,- ասել է փորձագետը, հաղորդում է Aze.az-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---