Էդուարդ Շարմազանովը հույս ունի, որ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Լատվիան կճանաչի այն

Էդուարդ Շարմազանովը հույս ունի, որ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Լատվիան կճանաչի այն

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 15-ին ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսին: Նա ընդգծել է այն պատմական բարեկամական հարաբերությունները, որոնք առկա են երկու երկրների միջև: «Մենք Հայաստանում քաջ գիրտակցում ենք անկախության, ժողովրդավարության արժեքը, մեզ համար ժողովրդավարությանն այլընտրանք չկա»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայաստանը հաստատակամորեն ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը, կարևորում է Արևելյան գործընկերության քաղաքականությունը, և որքան խորացնում ենք ժաղովրդավարությունը, այնքան մեծանում է համագործակցության աստիճանը: Այս համատեքստում նա Հայաստանի համար կարևորել է եվրաինտեգրման լատվիական փորձը նշելով, որ ակնկալվում է սերտ համագործակցություն:

Երկկողմ հարաբերություների հետագա ամրապնդման գործում նա կարեւորել է միջխորհրդարանական կապերի աշխուժացումը: Նշելով, որ գալիք տարի ծրագրված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը Լատվիա, Շարմազանովը, որպես Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ընդգծել է նաև համագործակցության ծավալման անհրաժեշտությունը բոլոր մակարդակներով:

Հիշեցնելով, որ դեռևս 2005 թվականին Լատվիայի խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, որի օգտին քվեարկել է շուրջ յոթ տասնյակ պատգամավոր, ապա ուղարկվել խմբագրման, ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, Լատվիան կմիանա այն երկրների թվին, որոնք իրենց դատապարտող խոսքն են ասել մարդկության հանդեպ գործած այդ ոճրագործության առնչությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսին նշել է, որ քաղաքական առումով Հայաստանի և Լատվայի միջև հաստատված են շատ լավ հարաբերություններ, որոնց զարգացմանը նպաստում են ինչպես եղած ընդհանրությունները, այնպես էլ ամենատարբեր մակարդակներում երկկողմ այցելությունները: Նա ևս կարեւորել է միջխորհրդարանական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---