ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՇԱՀԱՎԵՏ Է ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը գտնում է, որ զինադադարի պահպանումը շահավետ է եղել երկու կողմերին էլ, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Նրա խոսքերով, եթե մարտական գործողությունները շարունակվեին, երկու կողմերն էլ մարդկային կորուստներ կկրեին, կլինեին նոր ավերածություններ, նոր զոհեր»: Նա ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ անցած ժամանակահատվածում չհաջողվեց ստորագրել խաղաղ պայմանագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ վերացնել դրա հետեւանքները: «Երբ ստորագրվել է զինադադարի մասին պայմանավորվածությունը, ենթադրվել է, որ սեղմ ժամկետներում կստորագրվի խաղաղ պայմանագիր»,-ավելացրել է դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---