ՌԴ ԱԳ փոխնախարար. Հայաստանի եվրոատլանտյան կողմնորոշումը չի խանգարում նրա հետ սերտ տնտեսական համագործակցությանը

ՌԴ ԱԳ փոխնախարար. Հայաստանի եվրոատլանտյան կողմնորոշումը չի խանգարում նրա հետ սերտ տնտեսական համագործակցությանը

PanARMENIAN.Net - Հայաստանը այն երկիրն է, որը քաղաքական և տնտեսական առումով շատ մոտ է ինչպես Մաքսային միության անդամ երկրներին, այնպես էլ միությանը չանդամակցողներին: Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են և շատ սերտ են:

Այդ մաիսն հայտարարել է ՌԴ ԱԳ առաջին փոխնախարար Անդրեյ Դենիսովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ խրթին հարցեր կարող են ազդել Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման վրա և որքանով է դա իրականանալի, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:

Ըստ Դենիսովի, այս հարցում որոշակի խնդիր կա՝ ընդհանուր սահմանի բացակայությունը Մաքսային միության երկրների հետ:

«Թվում է, թե սա աշխարհագրական գործոն է, սակայն այն նաև իր տնտեսական դրսևորումն ունի: Որքան գիտեմ, Հայաստանն,, ինչպես և Ուկրաինան, պետական ռազմավարական զարգացման տեսակետից նախապատվությունը տալիս է եվրոատլանտյան համագործակցությանը, եվրոատլանտյան, ասենք այսպես, կողմնորոշմանը: Առնվազն, նման կարգախոսներ և նման ուղղվածությունը հռչակվում է: Դե, ինչպես ասում են, դրանում ոչ մի վատ, կամ լավ բան մենք չենք տեսնում, դա Հայաստանի ընտրությունն է: Սակայն, դա ամենևին չի բացառում ամենասերտ համագործակցության հնարավորությունը, այդ թվում նաև Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի շրջանակներում»,-ասել է ՌԴ ԱԳ առաջին փոխնախարարը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է իրատեսական Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը, ապա, ըստ Անդրեյ Դենիսովի, քաղաքական նույնիսկ ամենաբարդ հանգամանքները չպետք է դժվարեցնեն փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, հատկապես այնտեղ, որտեղ այն պատմականորեն հասունացել է տասնամյակների, եթե չասենք դարերի արդյունքում: «Դե, այս բարձր ու հանդիսավոր խոսքերից կարելի է անցնել կոնկրետ գործերի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---