Քաղաքապետարանում խոստանում են, որ մայրաքաղաքում ճանապարհային նշանների հետ կապված թերությունները շուտով կշտկվեն

Քաղաքապետարանում խոստանում են, որ մայրաքաղաքում ճանապարհային նշանների հետ կապված թերությունները շուտով կշտկվեն

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի Տրանսպորտի վարչության, Ճանապարհային ոստիկանության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի, «Աքիլես» հասարակական կազմակերպության հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի միջոցով գույքագրվել են մայրաքաղաքի բոլոր այն փողոցներն ու խաչմերուկները, որտեղ առկա են թերություններ ճանապարհային նշանների հետ կապված: Աշխատանքներ են տարվում այդ թերությունները վերացնելու ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետրանաից հայտնում են, որ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվում են Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Կ. Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավոտճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---