ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ «ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ»17 մայիսի 2005 - 08:38 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտութայն կարգավորման գործում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն «էական փոխզիջում» է համարում Լեռնային Ղարաբաղին «ինքնավարության ամենաբարձր մակարդակը» տրամադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս մասին նա հայտարարել է` ելույթ ունենալով Վարշավայում Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովում, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ալիեւի խոսքերով` Ադրբեջանի գերիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չեն կարող քննարկվել որպես փոխզիջման առարկա: «Մենք պահանջում ենք վերադարձնել մեր տարածքները եւ վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ինչպես նշել է Իլհամ Ալիեւը, 21-րդ դարում Եվրոպայի Խորհրդի անդամ-պետությունը չի կարող շարունակել ԵԽ այլ անդամի հողերի «օկուպացիան»: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը արդյունավետ է անվանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող երկխոսությունը արտաքին գործերի նախարարների եւ նախագահների մակարդակում, եւ կոչ է արել ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին եւ ԵԽ-ին ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման խնդրին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |