Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է ճշտել թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակներում հնարավոր անճշտությունները![]() 19 նոյեմբերի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին: Նամակով պատգամավորի թեկնածուն խնդրում է տրամադրել թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը տպագիր և էլեկտրոնային և ՀՀ ընտրողների ամբողջական ցուցակը էլեկտրոնային տարբերակով: Իր տարածած հայտարարության մեջ Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ ՀՀ ընտրողների ամբողջական ցուցակի պահանջը պայմանավորված է Հանրապետության տարբեր ընտրատեղամասերի ու թիվ 1 ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակներում հնարավոր կրկնությունները և անճշտությունները ստուգելու անհրաժեշտությամբ, քանի որ արդեն իսկ կոնկրետ ահազանգեր կան: «Նման նամակով դիմելու պատճառը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքում ընտրացուցակների բացակայություն է»,- բացատրում է պատգամավորի թեկնածուն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |