«Հրապարակ». ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի

«Հրապարակ». ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օրեր առաջ հայտարարում էր, թե նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին իրենց որոշումը կարող են ընդունել նաև կուսակցության քաղխորհրդի նիստում՝ պարտադիր չէ համագումար անելը: Սակայն այժմ լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

«Դիտորդները կարծում են՝ եթե ԲՀԿ-ն համագումար անի, ապա դրա նպատակը հանդիսավոր պայմաններում սեփական թեկնածուով հանդես գալու մասին որոշումը կայացնելու համար է: Թեև չի բացառվում, որ այս լուրերը շրջանառության մեջ են դրվում նույն՝ սեփական ակցիաները բարձրացնելու նպատակով: «Երբ որ ունենանք համագումար անելու որոշում, լրատվամիջոցներն այդ մասին կիմանան»,- երեկ, մեր հարցին ի պատասխան, ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Ի դեպ, ԲՀԿ շրջանակները նշում են, որ փակված կարելի է համարել Վարդան Օսկանյանի առաջադրման առաջարկը. այժմ քննարկվում է միայն Ծառուկյանի առաջադրման հարցը»,- գրում է «Հրապարակ»-ը:

 Ուշագրավ
---