ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՍԱԿԱՎԱԽՈՍ Է17 մայիսի 2005 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին հրաժարվել է մեկնաբանել Թբիլիսի վերջերս կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի նկատմամբ հնարավոր մահափորձի հետ կապված հանգամանքների հետաքննությունը: «Հետաքննություն է կատարվում, այդ պատճառով առանց մեկնաբանությունների»,- հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազը Երեւանում այսօր անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, որ Վրաստանի եւ ԱՄՆ նախագահների ելույթից հետո Թբիլիսիի Ազատության հրապարակում նախագահական հարթակից ոչ հեռու հայտնաբերվել է նռնակ: Վրաստանի գլխավոր դատախազը Երեւանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ բավականին սակավախոս է գտնվել: Պատասխանելով այն հարցին, թե քրեական պատասխանատվության ենթակվու՞մ են անձինք, որոնք ոտնձգություն են կատարում Վրաստանի տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանների նկատմամբ` Զ.Ադեիշվիլին նշել է միայն, որ Վրաստանի իրապահ մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ: Միակը, ինչի մասին մանրամասնորեն խոսել է Ադեիշվիլին` դա կոռուպցիայի դեմ պայքարում վրացական փորձի մասին է եղել: Նա, մասնավորապես, նշել է, որ «վարդերի հեղափոխությունից» հետո երկրում «ակտիվ պայքար է սկսվել այդ բացասական երեւույթի դեմ` ձերբակալվել են մի շարք պաշտոնյաներ, նախարարներ եւ դատավորներ»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |