Ռոբերտ Բեգլարյան. Իրանահայերը երկրի քաղաքական դաշտից իրենց հեռու են պահում, բայց ակտիվորեն հետևում են![]() 20 նոյեմբերի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Իրանահայերը երկրի քաղաքական դաշտից իրենց ավանդաբար հեռու են պահում, բայց ակտիվորեն հետևում են: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը: «Իրանի տնտեսական վիճակը վերջին ամիսներին փոքր-ինչ վատացել է հիմնականում շրջափակման քաղաքականության արդյունքում:Դա, բնականաբար, ազդել է նաև հայ համայնքի տնտեսական վիճակի վրա : Բայց պետք է նշեմ` այն, որ իրանահայ համայնքից արտագաղթ է դիտվում, գաղտնիք չէ, բայց դա շարունակական բնույթ չի կրում և չի ընթանում այնպիսի ծավալներով, որպեսզի համայնքի գոյությունը հարցականի տակ դրվի»,- նշեց նա : Անդրադառնալով հաջորդ տարի Իրանում սպասվող նախագահական ընտրություններին ` պատգամավորն ասաց, որ նախընտրական ակտիվությունն արդեն նկատելի է : «Տարբեր հոսանքներ փորձում են դրսևորել իրենց, թեև թեկնածուների հարցը դեռևս պարզ չէ: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այն դեռևս խմորումների մեջ է, ունի ներքին հակասություններ, տարաձայնություններ և քաղաքական համատեքստում կողմնորոշվելու գործընթացում է»,- ասաց նա՝ հավելելով, որ կարևոր է, որպեսզի իր նախընտրական ծրագրում ընդդիմությունը շեշտը դնի երկրի տնտեսական խնդիրների լուծման վրա, ինչը չի բացառում նաև հակվածությունը արևմտյան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |