ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ՞ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը չի վերաբերում հայ-ամերիկյան հարաբերությունների ոլորտին: Հենց այդ պատճառով «Երկիր» թերթի օնլայն կայքին տված հարցազրույցում դիվանագետը հրաժարվել է պատասխանել այն հարցերին, որոնք կապված են, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ, որի համանախագահներից է նաեւ, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն: Նշենք, որ դատելով պատասխաններից, ավելի քան ղարաբաղյան հարցը հայ-ամերիկյան հարաբերությունների ոլորտին է վերաբերում Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ քաղաքացիական հասարակության հաստատման, ինչպես նաեւ կաշառակերության դեմ պայքարին վերաբերող հարցերը: Ինչ վերաբերվում է ժողովրդավարության զարգացմանը հանրապետությունում, ԱՄՆ-ն անընդհատ հայտարարում է, թե աջակցում է այդ գործընթացներին: Սակայն, մշուշոտ է մնում, թե ինչու ԱՄՆ պես ժողովրդավարական երկրի ներկայացուցիչը չի ցանկացել պատասխանել Հարավային Կովկասի համար այդքան կարեւոր հարցերին, որն ըստ ամերիկացի քաղքական գործիչների, պաշտոնական Վաշինգտոնի համար ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում:


 Ուշագրավ
---