ԱԼԻԵՎ.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է «ԼԱՉԻՆԻ ՇՐՋԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ» ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիեւը անհապաղ զեկուցել է հանդիպման արդյունքների մասին «իր ավագ եղբորը»` Ռեջեբ Թաիբ Էրդողանին: Տեղեկացնելով այդ մասին եւ նշելով, որ Ալիեւ- Քոչարյան հանդիպման արդյունքում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մեջ առաջխաղացում այդպես էլ տեղի չունեցավ, թուրքական «Ռադիկալը» գրել է, որ, ըստ Ալիեւի, դրան խանգարում է «Լաչինի տարածաշրջանի կարգավիճակի հարցն էլ ներառած, Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին Հայաստանի հետ Ադրբեջանի ունեցած հայացքների անհամաձայնությունը», հաղորդում է «Երկիրը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---