ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ18 մայիսի 2005 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Իտալիայի տարածքային նախարար Էնրիկո Լա Լոջջային, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում, լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են Հայաստանի եւ Իտալիայի տարածաշրջանների միջեւ համագործակցության խնդիրները: Զրուցակիցները նշել են, որ Իտալիայի ու Հայաստանի շրջանների միջեւ տնտեսական եւ գիտամշակութային կապերի հաստատման ներուժ կա, որը սակայն չի օգտագործվում: Կողմերը կարեւորել են Հայաստանում «Իտալիայի տան» բացումը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Իտալիայի տարածքային նախարարության փորձագետները կգան Հայաստան` օրենսդրականմ փորձի փոխանակման եւ որոշակի ծրագրերի մշակման նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |