Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը կտեղադրվի մինչև դեկտեմբերի 15-ը

Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը կտեղադրվի մինչև դեկտեմբերի 15-ը

PanARMENIAN.Net - Երևանի գլխավոր տոնածառը Հանրապետության հրապարակում կտեղադրվի մինչև դեկտեմբերի 15-ը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: «Անցյալ տարի տոնածառը տեղադրվել է մինչև դեկտեմբերի 15-ը, և դժվար թե Ամանորի նախապատրաստության հետ կապված քաղաքապետարանի աշխատանքների ժամկետները փոփոխության ենթարկվեն»,- նշեց նա` հավելելով, որ դեկտեմբերի 20-ին էլ, ըստ ամենայնի, տեղի կունենա տոնածառի լույսերը վառելու արարողությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---