Հռոմի Պապը դիմել է իսրայելցիներին և պաղեստինցիներին հրադադարի կոչով

Հռոմի Պապը դիմել է իսրայելցիներին և պաղեստինցիներին հրադադարի կոչով

PanARMENIAN.Net - Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը չորեքշաբթի օրը կոչ է արել Իսրայելին և պաղեստինցիներին «համարձակ որոշում կայացնել» և հրադադար կնքել:

«Կոչ եմ անում երկու կողմերի իշխանություններին համարձակ որոշում կայացնել` հօգուտ խաղաղության և վերջ դնել հակամարտությանը, որը բացասաբար է անդրադառնում ամբողջ Մերձավոր Արևելքի վրա»,-ասել է Պապը` ելույթ ունենալով Վատիկանի ուխտավորների և զբոսաշրջիկների առջև:

Նա ասել է, որ անհանգստությամբ է հետևում Գազայի հատվածում իսրայելցիների և պաղեստինցիների միջև բռնության աճին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---