The Rolling Stones-ի 2 նոր երգերից մեկն արդեն տեսահոլովակ ունի (վիդեո)

The Rolling Stones-ի 2 նոր երգերից մեկն արդեն տեսահոլովակ ունի

PanARMENIAN.Net - The Rolling Stones-ի 7 տարվա լռությունից հետո թողարկված 2 նոր երգերից մեկն արդեն տեսահոլովակ ունի: «Doom and Gloom» սինգլի հոլովակը նկարահանել է Յոնաս Աքերլունդը, որը մինչ այդ աշխատել է Մադոննայի («Ray of Light»), The Prodigy-ի («Smack My Bitch Up»), The Cardigans-ի («My Favourite Game»), U2-ի («Beautiful Day») Լեդի Գագայի («Telephone»), Rammstein-ի («Pussy»), Maroon 5-ի («Moves Like Jagger»), Ռոբի Ուիլյամսի («Come Undone») և շատ ուրիշների հետ:

Տեսահոլովակում երաժիշտներից բացի գլխավոր դերում հանդես է գալիս դերասանուհի Նումի Ռապասը, որը հոլովակում պայքարում է զոմբիների դեմ, այրում 100 դոլարանոցներով անկողինը, կիսամերկ պարում, մասնակցում ռոլինգների ելույթին: Արտասահմանյան երաժշտական լրատվամիջոցներն արդեն ապոկալիպտիկ են անվանել տեսահոլովակը:

«Doom and Gloom»-ը ձայնագրվել է Փարիզում և ներառվել նոյեմբերի 12-ին թողարկված «Grrr!» ալբոմում` նվիրված լեգենդար ռոք խմբի 50-ամյակին: Ալբոմում ընդգրկվել է խմբի ևս մեկ նոր ստեղծագործություն` «One Last Shot»-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---