Իոսիֆ Կոբզոնն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իոսիֆ Կոբզոնն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

PanARMENIAN.Net - Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի գլխավորած պատվիրակությունը:

Ողջունելով Կոբզոնի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նաթան Սրբազանը նրան փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ողջույններն ու բարեմաղթանքները:

Իր խոսքում Սրբազան Հայրը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստան այցի նպատակին` Երևանում կայանալիք բարեգործական համերգին` ընդգծելով նաև, որ բարեգործությունը քրիստոնեության առաքելության հիմնական նպատակն է: Այս առիթով Նաթան Սրբազանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Իոսիֆ Կոբզոնի կողմից մշտապես ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար:

Իր հերթին Ի. Կոբզոնը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցի առիթով, նշեց, որ հպարտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացված շքանշանի համար և ուր էլ որ հայ է հանդիպում, միշտ հիշում է Հայաստանը և Ս. Էջմիածինը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նշանավոր արվեստագետի կողմից հայ ժողովրդին դժվարին տարիներին ցուցաբերած օգնությանը, ինչպես նաև հասարակության կյանքում հոգևոր արժեքների ամրապնդման կարևորությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---