Ստյոպա Սաֆարյան. Բոլորը համոզում են դիմացինին, որ միասնական թեկնածուն իրենց թեկնածուն է

Ստյոպա Սաֆարյան. Բոլորը համոզում են դիմացինին, որ միասնական թեկնածուն իրենց թեկնածուն է

PanARMENIAN.Net - Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության՝ միասնական թեկնածուով հանդես գալը «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ոչ բացառում, ոչ էլ հաստատում է: Այս մասին ասաց Ստյոպա Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Նկատելի է, որ առայժմ յուրաքանչյուրը փորձում է իր թեկնածուին դարձնել միասնական թեկնածու, դեռևս տեսանելի չէ՝ արդյոք իրենց առաջնորդի թեկնածու չլինելու դեպքում հնարավոր են փոխզիջումներ՝մյուս կուսակցության թեկնածուին սատարելու տեսքով: Ավելի շատ նկատելի է, որ յուրաքանչյուրը փորձում է համոզել դիմացինին, որ միասնական թեկնածուն կարող է լինել իրենց թեկնածուն։ Թե ինչով կավարտվի սա, կտեսնենք»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ միասնական թեկնածուվ հանդես գալն ունի դրական կողմեր:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---