ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Վլադիմիր Յակովլեւին, որը Հայաստանում է գտնվում ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության ոլորտում համագործակցության հարցերով միջկառավարական խորհրդի 21-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վլադիմիր Յակովլեւը վարչապետին ներկայացրել է Երեւանում անցկացվող այդ նիստի ընթացքը, քննարկվող հարցերի շրջանակը: Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխգործակցության հեռանկարների մասին` կողմերը ընդգծել են հատկապես առետրատնտեսական եւ միջտարածաշրջանային կապերի հետագա զարգացման խնդիրները, որոնց ուղղությամբ վերջին տարիներին որոշակի ձեռքբերումներ կան: Ըստ Ա.Մարգարյանի, զգալիորեն ակտիվացել են տնտեսական ու առեւտրային կապերը Սվերդլովսկի եւ Արարատի մարզերի միջեւ, մտադրությունների վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել Պերմի եւ Գեղարքունիքի մարզերի վարչական ղեկավարության միջեւ, իսկ այդ մարզերի առեւտրաարդյունաբերական պալատները կնքել են համագործակցության համաձայնագիր, արդյունավետ փոխգործակցություն է զարգանում նաեւ Մոսկվայի կառավարության հետ: Սակայն, այս ամենով հանդերձ, ըստ զրուցակիցների, երկու երկրների միջեւ առեւտրային ու տնտեսաական փոխշահավետ գործակցությունը դեռեւս չօգտագործված հնարավորություններ եւ մեծ ներուժ ունի, հատկապես ՌԴ առանձին վարչական սուբյեկտների եւ ՀՀ մարզերի գործարար շրջանակների միջեւ: Կարեւորվել է տրանսպորտային հաղորդակցության բարելավման խնդիրները: ՌԴ տարածքային զարգացման նախարարը հետաքրքրվել է նաեւ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությամբ, այդ բնագավառում նախատեսվող բարեփոխումներով, նշելով, որ իր երկրի համար Հայաստանի փորձը եւս կարող է օգտակար լինել: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադաձել են նաեւ երկու երկրների միջեւ զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության խթանմանը, նշելով, որ դրանում որոշակի դեր կարող է ունենալ նաեւ Ռուսաստանի մեծաթիվ հայկական համայանքի հնարավորությունների օգտագործումը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---