ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵՎ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հերթական հանդիպումը կկայանա հունիսին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը. «Հանդիպման կոնկրետ օրն ու տեղը հայտնել չեմ կարող: Արտգործնախարարներին ընդհանուր համաձայնության բերելը հեշտ խնդիր չէ, ժամկետի նշանակման հետ գոյություն ունեն որոշակի խնդիրներ: Պատճառն այն է, որ արտգործնախարարների մոտ գոյություն ունեն աշխատանքի իրենց ժամանակացույցերը, համանախագահների մոտ` իրենց»: Մերզլյակովի խոսքերով` հանդիպումը կանցկացվի նախկին ձեւաչափում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Իր հերթին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը, PanARMENIAN.Net գործակալության թղթակցին տված հարցազրույցում հաստատել է առաջիկա հանդիպման մասին տեղեկատվությունը: Նրա խոսքերով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին պատրաստել են հերթական հադիպման, սակայն ժամկետները եւ տեղն առայժմ ճշտված չեն: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումը երկու պետությունների նախագահները հանձնարարել են նախարարներին` Վարշավայում ԵԽ վեհաժողովի շրջանակներում կայացած հանդիպումից հետո:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---