Բացառված չէ, որ հուշարձանների տեղեկատվական վահանակների անճշտությունը քաղաքական պատվեր լինի

PanARMENIAN.Net - Հայաստանի հուշարձանների տարածքում «AMAP» կազմակերպության տեղադրած տեղեկատվական բազմալեզու վահանակների տեքստերում առկա խեղաթյուրված փաստերը կարող են քաղաքական պատվեր լինել։Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Նրա խոսքով պատմության ֆակուլտետի ուսանողները դեռ 2 տարի առաջ են նկատել այդ խեղաթյուրված փաստերը, և նա այդ ժամանակ դիմել է ՀՀ մշակույթի նախարությանը: Սակայն, այդ փաստն աչքաթող է արվել: Նա նաև նշեց, որ այդ տեքստերը կազմելիս հաշվի չի առնվել ոչ մի հայ մասնագետի կարծիք:

2008-2009 թթ. AMAP»-ի կողմից հուշարձանների տարածքում տեղադրված վահանակներից 172-ի ուսումնասիրության արդյունքում մատնանշվել են առկա անճշտությունները, որից հետո 33 վահանակ ապամոնտաժվել է: Մասնավորապես` «Քաղաքատեղի Դվին», «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, Հաղպատ վանական համալիր, Նորավանքի կիրճ, Սելիմի քարավանատուն, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան, Թանահատի վանք վանական համալիր, Սմբատաբերդի ամրոց հուշարձանների տարածքում տեղադրված տեղեկատվական վահանակները։ Որոշ վահանակներ արդեն մաշված են և պետք է վերականգնվեն: Վահանակների տեքստերը ուղարկվել են գիտական ուսումնասիրության՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, որն էլ ՀՀ մշակույթի նախարարությանն է տրամադրել տեքստերի լրամշակված տարբերակը: «AMAP»-ը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում տեքստերը սահմանված կարգով կփոփոխվեն:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---