Փոխվարչապետ. Ծաղկաձորում «Մարիոթ» ապրանքանիշի չափորոշիչով հյուրանոցը կնպաստի տարածքների համաչափ զարգացմանը

Փոխվարչապետ. Ծաղկաձորում «Մարիոթ»  ապրանքանիշի չափորոշիչով հյուրանոցը կնպաստի տարածքների համաչափ զարգացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Դիլիջանում ծանոթացել է քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի շինհրապարակ: Պատասխանատուների տեղեկացմամբ ` աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համապատասխան, շենքը նախատեսվում է շահագործման հանձնել նախանշված ժամկետներում` 2013թ. տարեսկզբին: Փոխվարչապետին ներկայացվել է նաև կենտրոնի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքների ընթացքը:

Արմեն Գևորգյանը եղել է նաև Դիլիջանի համայնքային քոլեջում և Դիլիջանի թիվ 2 դպրոցում: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացված 23 մլն դրամով արդեն ավարտվել է քոլեջի տանիքի վերանորոգումը, իսկ չորրորդ ծրագրով 25 մլն դրամ է հատկացված թիվ 2 դպրոցի տանիքի նորոգման համար:

Քաղաքում շրջայցից հետո փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել Դիլիջանի քաղաքապետարանում, ապա այցելել Ծաղկաձ, որտեղ ծանոթացել է «Մարիոթ» ապրանքանիշի չափորոշիչներով վերակառուցված հյուրանոցային համալիրի հնարավորություններին և պայմաններին: «ՀայՌուսգազարդ» ընկերությանը պատկանող «Ադիգազ» հանգստյան տունը կառավարման է հանձնվել «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերության միջազգային հյուրանոցային ցանցին և վերակառուցվել:

Փոխվարչապետը բարձր է գնահատել կատարված աշխատանքները`թե որակի, թե ծավալի առումով: Նա ընդգծել է ենթակառուցվածքների բարելավման կարևորությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից և ողջունել մարզերում միջազգային ապրանքանիշերի ցանցի ներդրումը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---