Քննարկվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության հարցը

Քննարկվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության հարցը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԿԳՆ-ից:

Նույն օրը կայացել է Արմեն Աշոտյանի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը, որին մասնակցել է նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը ներկայացրել է կրթության և գիտության բնագավառում Հայաստանի ձեռքբերումները և բարեփոխումների ընթացքը: Նախարարը գոհունակությամբ նշել է, որ կրթության և գիտության բնագավառում ԵԽ հետ հաստատվել է արդյունավետ և գործընկերային հարաբերություններ, որի նպատակն է կրթության բնագավառն առավելապես ինտեգրել եվրոպական կրթական համակարգին, ինչը փոխլրացնում է նաև Բոլոնիայի գործընթացում Հայաստանի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը:

ԵԽ Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանում կրթության և գիտության բնագավառի բարեփոխումների ընթացքը՝ վստահեցնելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ: Արմեն Աշոտյանը և Թորբյորն Յագլանդը մտքեր են փոխանակել 2013 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության, ինչպես նաև ներքաղաքական և տարածաշրջանային հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---