Դատարանը օրինական ճանաչեց Էդմոն Խուդյանի ընկերությունում կնքված պայմանագրերը

Դատարանը օրինական ճանաչեց  Էդմոն Խուդյանի ընկերությունում կնքված պայմանագրերը

PanARMENIAN.Net - Ավարտվեց սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերությունից իրականացված թալանի պայմանագրերը վիճարկող հերթական դատական նիստը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում է սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը:

«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ իր երեկվա որոշմամբ ապօրինի չճանաչեց ընկերությունում կնքված բազմաթիվ կեղծ պայմանագրերը, որոնք շարունակ ստորագրվել են, իսկ նախատեսվող գումարները երբևէ չեն փոխանցվել: Վերաքննիչ դատարանը կարծես կրկին անգամ ընթերցեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, քանի որ սեփական որոշումը որևէ բառով չէր տարբերվում նախորդից»,-ասված է նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` այս գործում ապօրինությունները հենց սկզբից էլ բազմաթիվ են եղել, սկսած նրանից, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական այս գործը 2011 թ. հունիսին հանկարծ հայտնվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Սա նույն այն դատական նիստն է, որով պատասխանողներից «ՎՄԳ գրուպի» նախկին տնօրեն Էդուարդ Համբարձումյանի կողմից դատարանին հայտնած` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող տեղեկություններն անհետացել էին նախորդ տարվա նոյեմբեր ամսին, մինչդեռ նույն այդ տեղեկությունները` հայցվոր կողմի և նրա ներկայացուցչի համոզմամբ, գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ են: Այս գործից` չձայնագրվելու, ձայնագրությունը չպահպանվելու, ջնջվելու, ծրագրային թերության կամ այլ անհայտ պատճառով բացակայում է նաև 30.11.2011թ. դատական նիստի ձայնագրությունը (արձանագրությունը), իսկ 25.05.2011թ.-ի որոշման մեջ անհայտացել է պատասխանող Էդուարդ Եսայանի տվյալները և հասցեն:

Պատասխանողի անհետացած այս ցուցմունքում մասնավորապես նշվել է, որ 2010 թ. փետրվարի 11-ից մինչ հուլիսի 30-ը հանդիսանալով նույն գործով վիճարկվող փոխառության պայմանագրերով փոխատու` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ տնօրենը որևէ գումար չի փոխանցել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին և դրա վերաբերյալ որևէ հաշվապահական փաստաթուղթ չի ստորագրել: Այսինքն` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի և «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի միջև ստորագրված փոխառության պայմանագրերով գործարքներ չեն իրականացվել: Այնինչ այդ պայմանագրերի հիմքով դատարանում սնանկության գործով «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի անունից ավելի քան 521 միլիոն ՀՀ դրամի պահանջ է ներկայացվել սնանկ ճանաչված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին, և այդ գումարից 269 միլիոն դրամն արդեն հանձնվել է «ՎՄԳ գրուպ»-ին:

«ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի և «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի միջև ստորագրված փոխառության պայմանագրերով չիրականացված գործարքները վիճարկող բողոքը Խուդյանի ներկայացուցիչները 15-օրյա ժամկետում կուղարկեն նաև ՀՀ վճռաբեկ դատարան:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---