Օմբուդսմենը նախաձեռնել է «Խտրականության դեմ» օրենքի նախագծի մշակումը

Օմբուդսմենը նախաձեռնել է «Խտրականության դեմ» օրենքի նախագծի մշակումը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում չկա մի օրենք, որ պաշտպանի կանանց, ծերերին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, փոքրամասնություններին, երեխաներին և այլ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով ենթարկվում են խտրական վերաբերմունքի։ Այս օրենսդրական բացը լրացնելու համար Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է«Խտրականության դեմ» օրենքի նախագծի մշակում, որը հնարավորություն կտա խտրական վերաբերմունքի արժանացած բոլոր մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կմշակվեն արդյունավետ մեխանիզմներ, որոնք կնպաստեն խտրականության դեմ պայքարի և կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը:

Այս օրենսդրական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին կանանց, փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, փախստականների և այլ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներ։

Օրենքի նախագծի սկզբնական տարբերակի մշակման ավարտից հետո, այն կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին իրենց կարծիքի, առաջարկությունների և նկատառումների համար, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---