24 նոյեմբերի 2012 - 12:40 AMT
Քաղաքագետ. Խորհրդարանական կարգի անցելու մասին խոսակցությունները ընդդիմությանը համախմբելու համար են

Կառավարման խորհրդարանական կարգի անցելու մասին խոսակցությունները ընդդիմությանը համախմբելու համար են: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով ի սկզբանե նպատակ կար շրջանառության մեջ դնել մի գաղափար, որի շուրջ կհամախմբվեն այն բոլոր ուժերը, ովքեր արմատական փոփոխություններ են ուզում: Այս մասին Լևոն Շիրինյանն ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ քաղաքագետի՝ խորհրդարանական դիսկուրսը ընդդիմադիր զանգվածին փողոցից հետ բերելու տարբերակ է, բայց մեր իշխանությունները դա չօգտագործեցին.«Եթե ընդդիմության թեկնածուն ընտրվի, անմիջապես պետք է սառեցնի այս խորհրդարանի գործունեությունը, դա պետք է լինի առաջին քայլը»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև հետընտրական հնարավոր զարգացումներին.«Չեմ բացառում, որ մարդիկ փողոց դուրս գան, բայց կարծում եմ՝ ոչինչ չի լինի»: