Արցախում կարևորում են ԼՂՀ դիրքորոշման օբյեկտիվ ներկայացումը միջազգային կառույցներում

Արցախում կարևորում են ԼՂՀ դիրքորոշման օբյեկտիվ ներկայացումը միջազգային կառույցներում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` նախագահ Սամվել Փարմանյանի գլխավորությամբ:Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի տարբեր խնդիրների նկատմամբ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:

Նշելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը` Կարեն Միրզոյանը ընդգծել է միջազգային կառույցներում ԼՂՀ դիրքորոշման օբյեկտիվ և համակողմանի ներկայացման կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը և ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---