Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-28-ը պաշտոնական այցով կմեկնի Լիբանանի Հանրապետություն: Նախագահը մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության` ԼՀ նախագահ Միշել Սուլեյմանի, Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի, ընդլայնված հանդիպում՝ երկրի խորհրդարանականների, վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Հանրապետության նախագահը կհանդիպի նաև լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակում նախագահը կայցելի Անթիլիաս, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Սերժ Սարգսյանը կայցելի Հայկազյան համալսարան, որտեղ կհանդիպի Լիբանանի չորս առաջատար համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, միջազգայանագետ ուսանողների հետ: Լ

իբանանում նախագահը հագեցած այցի շրջանակում հանդիպում կունենա նաև Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ, կայցելի Զմմառ, հանդիպում կունենա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ, կմասնակցի «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակի առիթով մշակութային կենտրոնի և Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացմանը, այնուհետ կայցելի ձեռագրերի և հնատիպ գրքերի ցուցահանդես:

ՀՀ նախագահի պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև տարբեր ոլորտներում Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---