Ուկրաինացի քաղաքագետը հայկական սփյուռքի զարմանալի հատկությունների մասին26 նոյեմբերի 2012 - 13:12 AMT PanARMENIAN.Net - «Հայ համայնքներն աշխարհի տարբեր երկրներում զարմանալի առանձնահատկություն ունեն: Մի կողմից հայերը խորը կապ են պահպանում պատմական հայրենիքի հետ, մյուս կողմից՝ ամուր կերպով արմատավորվում են նոր հայրենիքում, զգալով իրենց որպես այդ երկրի քաղաքացիներ, աշխատելով հանուն նրա բարգավաճման: Անշուշտ, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե նոր հայրենիքը բաց է ու հյուրընկալ նրանց հանդեպ»,-հայտարարել է Analitika.at.ua-ին տված մեկնաբանության մեջ ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին: Ըստ նրա, հանրահայտ է, թե որքանով են հայերը ներդաշնակ ինտեգրվել այնպիսի երկրների կյանքին ու մշակույթին, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, թե որքան հայեր են այնտեղ դարձել գիտության, մշակույթի գործիչներ, ազգային հերոսներ: «Վաղեմի ժամանակներից իր դռները հայերի առջև բացել է նաև Ուկրաինան: Ուստի, զարմանալի չէ, որ հայերից շատերի դերն այստեղ նույնպես նշանակալից է եղել: Բավական է հիշեր Սերգեյ Փարաջանովի անունը: Այդ ավանդույթի հունում է նաև հայերի մասնակցությունը Ուկրաինայի քաղաքական կյանքին: Մաղթենք Գերագույն ռադայի նորընտիր հայ պատգամավորներին հիշել ընտրողների առջև իրենց պարտքի մասին: Նրանց կարող է օրինակ ծառայել հայտնի իրավապաշտպան, պատգամավոր Հենրիխ Ալթունյանը»,-հայտարարել է քաղաքագետը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |