Վարչապետ. Սաֆարովի հետ կապված իրադարձություններից հետո շատերը սկսեցին ավելի լավ հասկանալ, թե ինչի համար է պայքարում Բաքուն

Վարչապետ. Սաֆարովի հետ կապված իրադարձություններից հետո շատերը սկսեցին ավելի լավ հասկանալ, թե ինչի համար է պայքարում Բաքուն

PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված իրադարձությունները մեծ ազդեցություն ունեցան ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա, քանի որ դրանք շոկային էին: «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Դատելով հայտարարություններից, որ մենք լսեցինք ԱՄՆ-ից, ԵՄ-ից ու Ռուսաստանից, բոլոր մեր գործընկերներն ուղղակի շոկի մեջ էին: Ոչ ոք նման ցինիկ վերաբերմունք չէր սպասում Ադրբեջանի կողմից: Մարդասպանի հերոսացումը, որը կացնահարել է քնած մարդուն, շատ բան է ասում է այն մարդկանց բարոյական կերպարի մասին, ով դա անում է»,-ասել է նա:

Ըստ վարչապետի, նման գործողությունները ամենևին չեն նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը, որն անհրաժեշտ է ցանկացած խաղաղ կարգավորման համար: Անշուշտ, այդ ամենը շատ ուժեղ հարված հասցրեց բանակցային գործընթացին, այն տրամդրվածությանը, որ համանախագահները փորձում էին հաղորդել այդ գործընթացին: «Այժմ շատերը սկսել են լավ հասկանալ, թե ինչի համար է պայքարում Ադրբեջանը, ինչի է ուզում հասնել և ինչ մեթոդներով: Դա յուրօրինակ սթափեցում էր»,-ասել է նա: Լույս թունելի վերջում Սարգսյանը տեսնում է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր ապակառուցողական դիրքորոշումից:

Այդ կապակցությամբ վարչապետը հավելել է, որ Հայաստանն այդ հարցում չի փոխվել: «Մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք և կառուցողական երկխոսություն ենք վարում: Կողմերը, որոնք մասնակցում են բանակցային գործընթացին, տեսնում են, որ Հայաստանը սկզբունքորեն տրամադրված է խաղաղ կարգավորման»,-ասել է ՀՀ վարչապետը:

 Ուշագրավ
---