ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ25 մայիսի 2005 - 08:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան պարոն Ռոբերտ Թայսոնին (նստավայրը` ք.Մոսկվա), հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ավստրալական համագործակցության զարգացման հնարավորությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու պետությունների հարաբերությունների ջերմ բարեկամական բնույթը լայն հնարավորություններ է ընձեռում դրանք ավելի ընդլայնելու եւ գործնական հիմքերի վրա դնելու համար` այդ թվում նաեւ ռազմական ոլորտում: Իր հերթին Թայսոնը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ամեն ջանք կգործադրի երկու պետությունների հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա դնելու համար: Կողմերը կարծիքներ փոխանակվեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումների շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |