«Ժողովուրդ». Հայ -թուրքական բանակցությունները վերսկսվել են և ընթանում են գաղտնի![]() 28 նոյեմբերի 2012 - 09:23 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթի ի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ հայ-թուրքական բանակցություններըտևական ժամանակ վերսկսվել են, միայն թե հիմա դրանք ընթանում են միջնորդավորված կերպով՝ գաղտնի։ « Իսկ միջնորդ կողմը Շվեյցարիան է, որն ԱՄՆ հովանավորությամբ ամեն գնով փորձում է մերձեցնել կողմերի դիրքորոշումները և «վառ պահել» կրակը։ Քանի որ գերտերությունները հասկացել են, որ հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր է կարգավորել միայն ԼՂ խնդրի լուծումից հետո, Շվեյցարիայում զուգահեռ քննարկումներ են ընթանում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև՝ ԼՂ–ում խաղաղապահներ տեղակայելու և համատեղ խաղաղապահական օպերացիա իրականացնելու մասին։ ՀՀ արտգործնախարարությունից, սակայն, «Ժողովուրդ»–ին փոխանցեցին, որ ՀՀ-ի ու Թուրքիայի միջև որևիցե ձևաչափով բանակցություններ չեն ընթանում»,– գրում է թերթը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |