Վայոց Ձորի մարզպետ. ՏԻՄ-ին նոր լիազորություններ տալը ռիսկային է![]() 28 նոյեմբերի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - 16 տարի առաջ կազմավորված Հայաստանի ՏԻՄ համակարգն ընդհանուր գնահատականներով կայացել է: Այսօր քննարկման ժամանակ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՏԿՆ ինքնակառավարման հարցերի համակարգի բաժնի պետ Կարեն Բակոյանը և ոլորտն ուսումնասիրող փորձագետները նաև ՏԻՄ խնդիրներն են նշել: «ՏԻՄ-ը խնդիրներ ունի հանրային ծառայություններ մատուցելու տեսանկյունից` սահմանափակ ռեսուրսների, լիազորությունների պատճառով: Նույն հիմնավորմամբ համակարգը կենսունակության խնդիր ունի, իսկ լուծումը համայնքների խոշարացումն է», - ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նրա խոսքով իշխանությունը պետք է ապակենտրոնացնել` նրանց որոշ լիազորություններ ՏԻՄ-ին տալով, քանի որ փորձը ցույց է տվել, որ տեղական մակարդակում ծառայություններն ավելի արդյունավետ են մատուցվում: Իսկ կենտրոնական իշխանությունները կարող են համապետական խնդիրներով զբաղվել: «Բայց եթե համայնքները չեն կարողանում իրենց այժմյան լիազորություններն օգտագործել, ռիսկային է նրանց նոր լիազորություններ տալը», - հարցի մյուս կողմը նշեց մարզպետը: ՏԿՆ ինքնակառավարման հարցերի համակարգի բաժնի պետ Կարեն Բակոյանը համակարգի ձեռքբերումները նշեց. սահմանադրական բարեփոխումներից մինչև բնակիչներին ավագանու օրակարգ նախագծեր ներկայացնելու հնարավորություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |