ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐ. «ՄԵՆՔ ՀԱՆԴԵՍ ԵՆՔ ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՕԳՏԻՆ»26 մայիսի 2005 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Մենք հանդես ենք գալիս ի օգուտ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ուժեղացման` սպառազինությունների պաշարի մեծացման շրջանակներում»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` նշելով, որ առայժմ խոսք չկա Վրաստանից Հայաստան ռուսաստանյան ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին, եւ խոսքը գնում է միայն սպառազինությունների մասին: «Ռազմական տեխնիկայի մասին առայժմ խոսք չկա: Սակայն եթե այդ մասին խոսակցություն լինի, ապա դա կնշանակի Հայաստանում նոր ռուսաստանյան ռազմակայանի ստեղծում»,- ընդգծել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Նշենք, որ Ռուսաստանը եւ Վրաստանը գործնականում ձեռք են բերել պայմանավորվածություն Ախալքակիում եւ Բաթումիում տեղակայված երկու ռուսաստանյան ռազմակայանների ճակատագրի շուրջ: Ինչպես այսօր հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին, ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետների մասին համաձայնությունը ձեռք կբերվի մոտակա ժամանակներս: «Ես կարծում եմ, որ մենք շուտով կմոտենանք համաձայնեցված տեքստին, քանզի բաց են մնում միայն ժամկետների հետ կապված երկու հարց»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |