Ո՞ր դեպքում արդյունք կտան քաղաքական կոնսուլտացիաները![]() 30 նոյեմբերի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Եթե քաղաքական կոնսուլտացիաներն անցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ մասնակցել՝ մասնակցելու համար, ապա արդյունք չեն տա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն՝ անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական խորհրդատվություններին: Նա նաև նկատեց, որ եթե այդ խորհրդատվությունների ժամանակ իսկապես քննարկում են ոչ թե անձերի խնդիր, այլ միասնական ծրագրային դրույթներ, որոնք կարժանանան հասարակության հավանությանն, ապա հնարավոր է արդյունքի հասնել: «Կոսուլտիացիոն քաղաքականությունը հետաքրքիր բան է: Այստեղ կարևոր են կողմերի սպասելիքները և արդյունքը»,- ասաց քաղաքագետը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ կուսակցությունը քաղաքական խորհրդատվություններ է սկսում, որոնց օրակարգում կլինի կառավարման խորհրդարանական համակարգի անցման գաղափարի շուրջ քաղաքական ուժերի հնարավոր համախմբման հարցը: ԲՀԿ-ին զուգահեռ քաղաքական խորհրդատվություններ սկսեց նաև «Դաշնակցություն» կուսակցությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |