Էթիկայի ի՞նչ նորմերի պետք է հետևի պետական պաշտոնյան![]() 30 նոյեմբերի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է պետական պաշտոնյաների էթիկայի ստանդարտների ամրապնդման հարցերով երկօրյա համաժողովը: Բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Հիմնական զեկուցող, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր դոկտոր Ռոբերտ Ջոյսը ներկայացրել է հանրային կառավարման ու կուսակցական գործունեության տարանջատման հարցերը կարգավորող ամերիկյան օրենսդրությունը: Համաժողովի մասնակիցները քննել են պետական պաշտոնյաների էթիկային առնչվող հայկական ու եվրոպական ստանդարտներն ու մշակել առաջարկներ միտված Հայաստանում պետական պաշտոնյաների էթիկային առնչվող կանոնակարգող դաշտի և կիրառման մեխանիզմների կատարելագործմանը: Համաժողովին մասնակցում են ՀՀ պետական կառավարման ոլորտի, քաղաքացիական հասարակության և եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Համաժովը նախաձեռնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու «Քաղաքացիական կրթության ծրագիր» ՀԿ-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |