ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է հայրենակիցներին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Նրա խոսքերով` 87 տարի առաջ անկախ հռչակված հանրապետությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հերոսական պայքարի տրամաբանական շարունակությունն էր: «Բախտորոշ այդ իրադարձությունը հնարավորություն տվեց դարերի ընդմիջումից հետո վերականգնելու Հայաստանի անկախությունը եւ նոր հեռանկարներ բացեց մեր պետության հետագան սեփական ուժի զորությամբ կերտելու համար»,- հայտարարել է նա: Այդ ամենը ձեռք բերվեց նաեւ հայ ժողովրդի բացառիկ միասնության շնորհիվ: «Այդ միասնությունը թող զորավիգ լինի մեզ նաեւ այսօր` Հայաստանի խաղաղ ու անվտանգ ապագան կերտելու, ձեռք բերածը պահպանելու գործում»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ 87 տարի առաջ ծնունդ առած «անկախության երթը» անկասելի ու հարատեւ է լինելու:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---