ԼՂՀ տարբեր բնակավայրերում հարմարավետ բնակարաններ կկառուցվեն

ԼՂՀ տարբեր բնակավայրերում հարմարավետ բնակարաններ կկառուցվեն

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բնակելի շենք և ծանոթացել նրա պայմաններին:

Բակո Սահակյանը բնակարանաշինությունը համարել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը՝ նշելով, որ այս գործընթացը կկրի շարունակական բնույթ, և այսուհետ էլ նման հարմարավետ բնակարաններ կկառուցվեն հանրապետության տարբեր բնակավայրերում:

Այնուհետև նախագահն այցելել է ՍՊԸ շինանյութերի արտադրամաս և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրամասերի առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---